Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Այց առողջարանային ճամբար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ երեկ երեկոյան այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Ապարանի ամառային առողջարանային ճամբար։

 

Արդեն հինգերորդ տարին է այստեղ կազմակերպվում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող 7-14 տարեկան 120 երեխայի ամառային երկշաբաթյա հանգիստը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից, պետական պատվերի շրջանակներում։ Orange հիմնադրամի աջակցությամբ այս էլ երրորդ ամառն է ճամբարում իրենց երեխաների հետ անվճար են ապրում ԱրԲեՍ ցերեկային բուժման կենտրոնի և դրա մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող աուտիզմով 20 երեխայի ծնողները ևս։

 

Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նախարարներին ծանոթացրել է երեխաների բուժման, հանգստի և ժամանցի համար ստեղծված անհրաժեշտ պայմաններին։

 

Առողջարանային այս ճամբարում աուտիզմ, էպիլեպսիա, պարբերական և այլ հիվանդություններ ունեցող երեխաները բուժմանը զուգընթաց խաղերի, հետաքրքիր ժամանցի և հասակակիցների հետ շփման արդյունքում ոչ միայն ֆիզիկապես են ամոքվում ու հանգստանում, այլև հոգեպես:

 

Բժշկի, խնամակալների և հատուկ մանկավարժների շուրջօրյա հսկողությունը, ինչպես նաև գեղատեսիլ բնությունն ու կենարար օդը նկատելի արդյունքներ են տալիս, նպաստում խնդիրներ ունեցող երեխաների միմյանց հետ անկաշկանդ շփումներին։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ